Գրեք՝ ով է տեղյակ, սեւ ցուցակս ավելացնեմ՝ ում չկարդալ, ում հարցազրույց չտալ. Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մի բան հարցնեմ:

Երեկ Դավիթ Տոնոյանի պաշտոնանկման հավաստի լուրը տարածած զանգվածային վեհապանծ լրատվամիջոցները դեռ լուր չեն տվե՞լ, որ գիշերվա ընթացքում նորից է նշանակվել, ՀՀ նախագահը հաստատել է նշանակումը, եւ այդ պատճառով է, որ Տոնոյանը մասնակցում է այսօրվա կառավարության նիստին:

Եթե դեռ չեն տվել այդ նոր լուրը, ու հասկացել են, որ իրենց տեղեկատու աղբյուրները իրենց լակոտացրել են ուղղակի, ու իրենք փորձել են լակոտացնել ընթերցողներին, հասցրել ե՞ն ընթերցողներից ներություն հայցել:

Գրեք՝ ով է տեղյակ, սեւ ցուցակս ավելացնեմ՝ ում չկարդալ, ում հարցազրույց չտալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика