Բախվել են Երևանում Nissan March-ը, BMW-ն և Mazda-ն. վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Nissan-ի և BMW-ի վրա. Shamshyan.com

Հոկտեմբերի 7-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Բախման հետևանքով Mazda-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է BMW-ի և Nissan March-ի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика