Սերժի վախտերը լավ էր էլի. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություներով՝

երեկ Հանրապետության հրապարակում՝ WCIT 2019 բացման համերգից: Ներկայացնում ենք նրա մի քանի գրառումները:«Սերժի վախտերը լավ էր էլի՝ թունել Հակոբը հանրային կարծիքը մեռելատներում էր պարզում, Ահարոն Ադիբեկյանը հարցումներն աղբարկղներից օգտվողների շրջանում էր անում /հանկարծ ինձ չվերագրեք մտքերը,

դրանք իրենցն են/, քննիչներն էլ սաունաներում ազատ շփվում էին, ոչ թե շշնջում ու հեռանում էին: Բա սրա համար էինք հեղափոխություն անում…»:

«Հանուն արդարության պետք է ասեմ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների, չեմ հիշում, թե որ թվականին, հավանաբար Անկախության օրը, բավական ճաշակով մի համերգ կազմակերպվեց կրկին Հանրապետության Հրապարակում: Բայց դրանից հետո պլանկեն քցվեց ու քցվեց…»:

«Ցնղող, ճաշակով, աշխարհին ներկայանալի համերգային շոու՝ դասականից, ազգային շեդեվրներից մինչև էլեկտրոնային երաժշտություն: Այ սա հպարտանալու հայտ էր: Հանրայինն էլ ցնցեց նկարահանման վարպետությամբ: Կեցցեն բոլորը:Ու կեցցե Հրապարակում ուրախացող ժողովուրդս, երիտասարդությունը, որը անդանակ մորթեց աշխարհի բոլոր պուբլիկաներին ու ամենա, ամենալավն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика