«Ամեն անգամ Վիգեն Սարգսյանն ինձ ոչ ադեկվատ, շոկ պատճառող վիրավորանքներ է հասցրել». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսում եմ հավատալ, չգիտեմ` արդարությանը, թե կարմային: Թեև եթե նա ԱՄՆ-ում հերթական անգամ սովորում է, ոնց են դատելու?

Սա մի մարդ է, ում կյանքումս մի ձեռքի մատներիս թվով եմ հանդիպել, և ամեն անգամ նա ինձ ոչ ադեկվատ, շոկ պատճառող վիրավորանքներ է հասցրել:

Սա մի մարդ է, ով ինձ ամերիկյան լրտես է անվանել հետխորհրդային պետությունների ուսանողներին ամերիկյան Կոնգրեսի հատկացրած` Muskie կրթաթոշակով Հարվարդում սովորելու համար՝ ասելով, որ իր` նույն տարիներին նույն քաղաքում գտնվող Ֆլեչերում սովորելն ուրիշ էր, քանի որ սփյուռքահայերի փողերով էր:

Սա մի մարդ է, ով ինձ դասալիք ու դավաճան է պիտակել այն բանի համար, որ տասներկու տարի ՀՀ ԱԳՆ-ում խորհրդանշական աշխատավարձով աշխատելուց և այդպես էլ մի ավարտուն, մի քանի ամիս հետո անարդարացի պատճառներով չընդատված արտասահմանյան գործուղման չարժանանալուց հետո ինն ամսով ընդունել էի Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունում որպես Քաղաքական ավագ խորհրդական աշխատելու առաջարկ` ոչ միայն, սակայն նաև մի սենյականոց բնակարան գնելու նպատակով:

Նա ընդգծեց, որ ես բարձր աշխատավարձը նախընտրել եմ Հայաստանին ծառայելուց հայրենիքի համար ծանր ժամանակաշրջանում, որը 2008 թ. մարտից-դեկտեմբերն էր: Իսկ երբ ինն ամիս հետո վերադարձա, նպաստեց այն բանին, որ իմ առջև ամբողջ պետական համակարգը փակվի:

Մի քանի հետաքրքիր բան էլ կարող եմ ավելացնել, սակայն առայժմ սահմանափակվեմ այսքանով»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика