Այո’, դուք այլևս գիտակցում եք, որ իմ մասով առնվազն պարտվել եք, և մոտ ժամանակներս Վճռաբեկ դատարանը կազդարարի ձեր պարտությունը… դատախազի պաշտոնն է, որ ձեզ սարսափեցնում է, հասկանում եմ… դատախազի պաշտոնում իմ վերականգնվելու հարյուր տոկոսանոց շանսն է, որ խանգարել է ձեր «անուշ քունը».Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը ֆեհսբուքյան իր էջում գրել է.

Տող առ տող…
Եվ այսպես… երբ ոմանք «խորհուրդ» են տալիս «չփորփրել» անցյալը՝ սպառնալով նախկին «առաջնորդների» (կայֆարիկների) վերադարձը…

առնվազն զբաղված են ինքնախաբեությամբ… և փորձում են շփոթմունք, մոլորություն, ինչու չէ նաև վախ առաջացնել մարդկանց մեջ…
Այո’, պարզունակ ձևով և «հրեշտակի» միամտությամբ առաջարկվում է մոռանալ անցյալը, ինչը պարադոքսի պես է հնչում:

Իսկ որևէ բան մոռանալու համար նախ պետք է այն չհիշել: Իսկ ով է պատրաստ մոռանալ, առավել ևս «ներել» այն իշխանությանը, որը քսան երկար ու ձիգ տարիներ ասպատակել և բնաջնջել է մի ողջ ժողովրդի կենսագրությունն ու արժանապատվությունը…

Եվ ոմանք ցինկաբար դեռ ժողովրդին «սպառնում են» չհիշել իրենց ապրած դժոխային կյանքը… իսկ ով է պատրաստ մոռանալ իր անցյալը, կարծում եմ՝ ոչ ոք…

Եվ դուք և ձեր թայֆան դեռ կարծում է՝ կարող է փողի և զոռբայության ուժով «մոլորության մեջ» գցել ժողովրդին…
Դուք ձեր տկարամիտ քարոզչամեքենայով անհուսալի փորձեր եք անում Նիկոլին ներկայացնել որպես Սերժի դրածո՞… ցնդաբանություն, ուրիշ ոչինչ…

Ավաղ, այսպես էլ լինում… կենդանու մի տեսակ կա, որը լինելով փորձառու՝ չորս ոտքով է հայտնվում թակարդում…
Իսկ այն, որ երազում եք «վերադարձնել» հինը, նավթալինն ու որոշ ռոքվոր պանիրների՝ նորացված կամ բոտեքսված դեմքերով, դա ևս բացառված է… զուր ժողովրդի նյարդերը մի փորձարկեք… կարող եք անդառնալիորեն պատժվել… Իսկ երազելը, երբեմն օգտակար է, բայց ոչ ձեզ համար…

Ուստի և, երբ մարդկանց ազնիվ ցանկություններն ու գրառումները նենգափոխում եք և փորձում ներկայացնել որպես իշխանատենչություն կամ պաշտոնի կարոտախտ, ապա առնվազն տեղերն ու դերերն եք շփոթում…

Այո’, դուք այլևս գիտակցում եք, որ իմ մասով առնվազն պարտվել եք, և մոտ ժամանակներս Վճռաբեկ դատարանը կազդարարի ձեր պարտությունը… դատախազի պաշտոնն է, որ ձեզ սարսափեցնում է, հասկանում եմ… դատախազի պաշտոնում իմ վերականգնվելու հարյուր տոկոսանոց շանսն է, որ խանգարել է ձեր «անուշ քունը»… դա ևս հասկանում եմ…

Իսկ դուք պարզապես գիտակցում եք, որ ինձ համար ժամերի հարց է ձեզ «բերդի ուղեգիր» տալը, քանզի քրեական օրենսգիրքը երկար չի կարող սպասել ազատության մեջ թափառող հանցագործներին… դուք այլևս չեք կարող ծաղրել արդարադատությանը…
Այո’, դուք միանգամայն ճիշտ եք, ձեր շարքերում գտնվող մարդիկ մինչ օրս «տառապում են» պաշտոնի համար…

Այո’, դուք այլևս կորցրել եք ադեկվատությունն ու պատրաստ եք ցանկացած ստորության…
Հ.Գ. Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի հայտնում եմ, որ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվելու, հետևաբար որևէ պաշտոն չեմ ակնկալում… սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ ես հրաժարվել եմ իմ կարծիքն ազատորեն արտահայտելուց և որոշ անորակ աբորիգենների «սատկացնելուց»… ես նահանջող և վախեցող տեսակ չեմ, և ինձ ոչ ոք և ոչինչ չի կարող հետ պահել…

Հ.Գ. Ձեր գործունեությունը ծայրից ծայր ձախողված էր… և գիտեք ինչու՞… ագահություն. այս բանաձևով «ապրած» իշխանությունը պարզապես իրավունք չունի անվանարկելու որևէ մեկին… առավել ևս, երբ այդ նույն իշխանության ներկայացուցիչները պարզվում է խրոնիկ հիվանդներ են… (անիծյալներ են)…

Ձեր կողմից տարաբնույթ ածականներով անվանարկվող գործող իշխանությանն անշուշտ հաջողություն եմ մաղթում… այդ իշխանության հաղթանակն իմ ժողովրդի հաղթանակն է…թող մարդկանց հույսը չմարի երբեք… իսկ ես այնտեղ եմ, որտեղ տառապյալ և հասարակ մարդն է… ինձ բնավ էլ շքեղություն պետք չէ, առավել ևս ինձ օտար են՝ անարդարությունն… ու անազնվությունը…

Իսկ երբ մարդկանց անվանարկում կամ պիտակավորում եք, առնվազն պետք է հասկանաք, որ դուք և ձեր բանդան խայտառակ գահընկեց լինելուց հետո անգամ հպարտություն չունեցավ ներողամտություն հայցել սեփական ժողովրդից՝ նրան տառապանք պատճառելու համար… ընդհակառակը լսելի են բացառապես ողորմելի արդարացումներ…Իսկ ինչ վերաբերվում է ձեր «դուխին», որն իբրև գրված է ոչ թե ձեր գլխարկին, այլ ձեր ճակատին, ապա որտեղ էր ձեր «դուխը», երբ «պրիզնատ էիք գալիս», որ ալբանացի եք…

Հ.Գ. Եվ հիշեք սովետական գրող Վիկտոր Բալայանն ասում էր՝ անցյալն երբեմն մեռնում է մեզ հետ… ձեր «տված» անցյալը երբեք չի մեռնելու, քանի դեռ մենք ապրում ենք… վերադարձրեք կողոպտածը, զղջացեք և ներում աղերսեք ժողովրդից, հակառակ դեպքում զղջալու եք, որ չեք զղջացել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика