«Իմ քայլ»-ի պատգամավորին արգելում էին նիստերի դահլիճ մտնել. պատճառը սանրվածքն էր

SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, որ այսօր առավոտյան խորհրդարանում անվտանգության աշխատակիցները պատգամավորներից մեկին թույլ չէին տալիս նիստերի դահլիճ մտնել:

Պատգամավորական վկայականն էին պահանջում:

Խոսքը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի մասին է, իսկ առաջացած խնդրի պատճառը նրա սանրվածքն էր:

«Կներեք, որ սանրվածքս փոխելու մասին ձեզ նախապես չեն ասել»,- կատակել է Ստեփանյանը, ցույց տվել պատգամավորական վկայականն ու, ի վերջո, դահլիճ մտել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика