«Տարբեր առիթներով համոզվում ես, որ երկրում գրեթե ոչինչ չի փոխվել շարքային քաղաքացու համար. Հպարտ քաղաքացիներին այդպես մի՛ խեղճացրեք»

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Տարբեր առիթներով համոզվում ես, որ երկրում գրեթե ոչինչ չի փոխվել շարքային քաղաքացու համար: Այսօր Մելիք-Ադամյան փողոցում ժամանակավորպես տեղափոխված ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության աշխատակցուհին քաղաքացիների հետ վարվում էր կոշտ ու կոպիտ, ագրեսիվ: Մեկը ընդունելություն էր խնդրում վարչապետից, ասաց, որ ընթացակարգով վարչապետի մոտ քաղաքացիների ընդունելություն չի նախատեսվում: Բայց ինչու՞, վարչապետը չիմանա՞, թե մարդիկ ինչի՞ց և ինչու՞ են բողոքում:

Ես հանձնում եմ նամակս՝ ասում եմ՝ անձամբ վարչապետին, բացում-նայում-մի կողմ է դնում: Հարցնու՞մ եմ՝ չե՞ք գրանցում, նամակիս հերթական համարը չե՞ք տալիս, ասում է չէ, ընդհանուր բաժինն է գրանցում, որի հեռախոսհամարը գոնե տվեց:

Այդ մուննաթ կնոջ գործառույթը անտրտունջ կարող էր մի արկղ իրականացնել, ինչպես ԱԺ-ում է. մեկ է, այնտեղ էլ են նամակներդ կորչում:

Տեսախցիկ դրեք քաղաքացիների ընդունելության բաժնում, տեսեք, թե աշխատակիցները ինչպես են վերաբերում մարդկանց: Վարչապետը երբեմն ուղիղ եթերում թող պատասխանի քաղաքացիների բողոքներին: Եթե կառավարություն են հասել, նշանակում է ոչ մի տեղ պատասխան չեն ստացել:
Հպարտ քաղաքացիներին այդպես մի՛ խեղճացրեք»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика