Սերգեյ Լազարևը պատմել է, թե ինչպես է քնել ղեկին նստած և վթարի ենթարկվել

Ռուս էստրադային երգիչ Սերգեյ Լազարևը պատմել է, թե ինչպես է մի անգամ ավտովթարի ենթարկվել՝ քնելով ղեկին:

«Ես գիշերն էի ժամանել համերգային շրջագայությունից: Նստեցի մեքենան և տուն ուղևորվեցի: Ես մի քանի համերգ և թռիչքներ էի ունեցել: Արդյունքում քնեցի հենց ճանապարհին: Դա տեղի է ունեցել լուսացույցի տակ կանգնած ժամանակ:

Ոտքս արգելակի ոտնակի վրա էր. արդյունքում ես առաջ էի շարժվում և բախվեցի առջևում կանգնած մեքենային»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ պատմել է Լազարևը:

Նրա խոսքով՝ արթնանալով հասկացել է, որ այլևս չի ցանկանում վտանգել իր կյանքը և պետք է վարորդ վարձի:
«Ես շատ եմ ուղևորությունների մեկնում, կարգին եմ քնում, այդ իսկ պատճառով էլ ղեկին նստելն ինձ համար վտանգավոր է»,- ասել է երգիչը:

Լազարևը հավելել է, որ վարել սիրում է: Առաջ նա շատ էր երաժշտություն լսում մեքենա վարելիս, իսկ այժմ չի կարող իրեն նման բան թույլ տալ:

tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика