Գեղարքունիքի մարզում անչափահաս տղան հոր Mercedes-ով գլխիվայր շրջվել է ու հայտնվել դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սևակ Դ-ն իր վարած Mercedes մակնիշի 34 QՏ 367 համարանիշի ավտոմեքենայով Գանձակ գյուղից դեպի Սարուխան գյուղ տանող ճանապարհի 0.8 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող դաշտամիջյան տարածքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика