Անձրև, ամպրոպ, քամի. եղանակն առաջիկայում

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 12-ին, 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.60C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.10C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.00C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика