Life-ը պարզել է Գյումրիում ռուս զինծառայողի մահվան պատճառը

Life-ը պարզել է Գյումրիում մահացած հայտնաբերված ռուսական 102-րդ ռազմաբազայի սերժանտ Ալեքսանդր Բաբուշկինի մահվան հանգամանքներն ու պատճառը: Նախնական տեղեկությունների համաձայն, մահվանից մի քանի օր առաջ զինծառայողը ՃՏՊ-ի է ենթարկվել՝ ընկել է մոտոցիկլետից:

Նա չի դիմել բժշկական օգնության, չնայած վնասվածքները, ինչպես հետագայում ցույց է տվել դիահերձումը, բավականին լուրջ են եղել:

Նախօրեին 23-ամյա ռուսաստանցու դին գտել են նրա բնակարանում: Նախնական տվյալների համաձայն վթարի հետևանքով զինծառայողի փայծաղը պայթել է և, ըստ էության, երիտասարդը արնաքամ է եղել ներսից:

Ողբերգության այլ մանրամասները բացահայտվում են:

Գյումրիում ռուս զինծառայողի մահվան մասին այսօր հաղորդել է Հայաստանի քննչական կոմիտեն: Տեղեկատվություն կար նաև զինվորի մարմնի վրա հայտնաբերված կտրվածքների մասին, բայց այդ տեղեկությունը չի հաստատվել:

1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика