Վերջապեսսսս…դե հիմա էլ գնացեք ձեր ճռիկ-վռիկներն ու աբգոններն արեք. Գոհար Հայրապետյան

Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջապեսսսս ընդունվեց, դե հիմա էլ գնացեք ձեր ճռիկ-վռիկներն ու աբգոններն արեք:

ԱԺ-ն քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում այսպես կոչված ԲԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ներդնելուն ուղղված օրենքների նախագծերը:

Իրավակարգավորման տրամաբանությունը հետևյալն է: Յուրաքանչյուր տարվա համար յուրաքանչյուր վարորդի տրվելու է 9 բալ:

Թվով 20 տեսակի խախտումներից յուրաքանչյուրը մեկ տարվա ընթացքում անելու դեպքում այդ 9-ը բալից հանվելու է համապատասխան թվով բալեր` կախված կոնկրետ իրավախախտման տեսակից (օրինակ` հանդիպակաց երթևեկելու համար հանվելու է 3 բալ):

Մեկ տարվա ընթացքում տրված 9-ը բալը սպառելու դեպքում իրավախախտ վարորդի վարորդական իրավունքները կասեցվում են 6 ամիս ժանկետով:

Վեց ամիս անց վերջինիս տրվելու է ևս 9 բալ. այս անգամ այդ 9-ը բալը սպառելու դեպքում անձը զրկվելու է վարելու հնարավորությունից արդեն 1 տարի ժամկետով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика