Զիփլայնից օգտվելուց հետո երկու երիտասարդ կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 5-ին` ժամը 23:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 08:30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика