Ես ոչ հեռախոս եմ կորցրել, ոչ էլ. Ավանի փոխթաղապետը՝ իր աղմկահարույց գրառումների մասին

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ֆեյսբուքյան էջի վերջին 2 գրառումները քննարկումների ու ենթադրությունների առիթ է դարձել։ Հիշեցնենք նա արել էր 2 կարճ գրառում. «Ով ինձ զոմբի կասի իրա…» և «Ով Վարչապետիս բան կասի, կյանքով կդառնամ թշնամի!!!»։

ArmDaily.am-ը հետ զրույցում Ներսես Պողսյանը նշեց. «Հասկացանք պաշտոնյա ենք, երբ որ ես իմ գործի մեջ կթերանամ, թող նոր խոսեն, ոչ թե քիթները մտցնեն իմ ստատուսի մեջ։ Ասել եմ ու էլի ասում եմ՝ չի կարելի մարդուն վիրավորել, ես ոչ մեկի չեմ ասել զոմբի»։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք նման գրառում անել, որտեղի՞ց է գալիս նախապատմությունը՝ Պողոսյանը նշեց. «Ինչ տարբերություն ինձ են ասում, իմ ընկերոջն են ասում էդ զոմբին, թե մեկ ուրիշին, իմ համար վաբշե նշանակություն չունի։ Կոնկրետ պատերի տակ որոշ անչափահասներ, սկսել էին նպատակաուղղված խոսել, մտածելով, որ պետական գործի եմ, սուս կմնամ, չէ, ես սուս մնացող տեսակ չեմ»։

Դիտարկմանը, որ փոխթաղապետերից մեկը ևս իր գրառումների համար վերջին շրջանում քննադատվում էր, մտավախություն չկա՞ր, որ նույնը իր հետ տեղի կունենա՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես ոչ հեռախոս եմ կորցրել, ոչ էլ, հեռախոսով ես եմ գրել ու տեղին եմ գրել։ Նորից կրկնում եմ՝ ով որ հեղափոխական թիմին պաշտպանողներին կասի զոմբի ու բազմակետերը շարունակում եմ»։

Փոխթաղապետը անուն չնշեց, բայց ասաց, որ ոչ իշխանական թևից մեկին էր ուղղված գրառումը. «Ում որ վերաբերում էր, ինքը արդեն տեսել ա, հաստատ հասկացավ, որ պատերի տակ խոսելով չի, բայց չի արձագանքել, ի՞նչ արձագանքի, իրենք էն մակարդակի վրա են, որ կարողանում են մենակ պատերի տակ խոսել։ Ինքը ոչ իշխանական թիմից է, դրանց ընդդիմություն ասել չի կարելի, հանցագործ թիմն ա, որ ուզում են ինչ որ խաղեր տան, բայց չի ստացվում»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика