Վարչապետի խոսնակը եւ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետը՝ Վանեցյանի հրաժարականի լուրի մասին

Այսօր Hayeli.am-ը գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել։

Ըստ աղբյուրի՝ վարչապետը ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր, ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի:

«Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը, Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է»,-գրել է լրատվամիջոցը։

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կառավարությունը նման դիմում չի ստացել՝ խորհուրդ տալով դիմել ԱԱԾ-ին։

ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Վահագն Բոյաջյանը հայտնեց, որ նշված տեղեկությունը իրականության հետ որեւէ կապ չունի.

«Առհասարակ նման դիմում չի եղել ու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Անհեթհեթություն է»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика