«Եղել են մոտ 30 հետցնցումներ». Շիրակի մարզպետը՝ երկրաշարժի մասին

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։

Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։

Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների՝ Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։

Սա բոլորիս համար զգոնության և նախապատրաստված լինելու ևս մեկ լուրջ ազդակ էր։
Բարի գիշեր»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика