«Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար». ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ` նման քստմնելի քայլ անելու համար:

Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը»:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին:
Եթե Ջիմ Ջարմուշի կամ Տարանտինոյի տաղանդը ունենային` երևի դասախոսի խաչապուրու թեմայով մի հատ էլ օսկարակիր ֆիլմ կնկարեին:

Անկեղծ ցավ ապրեցի, երբ լսեցի, թե ինչպես էր դասախոսը արդարանում, որ չէր հասցրել նախաճաշել ու որ ուսանողներին սպասեցնել չտա, մի հատ խաչապուրի էր կերել: Էսպե՞ս նվաստացնել կիրթ, մտավորական մարդուն, որ քրտինքը դեմքին արդարանա՞:

Նողկալի է, զրո տղամարդկություն:
Ու ամբողջ ողբերգությունն այն է, որ չեն էլ պատկերացնում, թե ինչքան զզվելի ու քստմնելի են:
Էս ինչքա՞ն պիտի տղամարդկություն չունենալ՝ նման էժան քայլ անելու համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика