Արո Հայկի Ղազարյանի մարմնի վրա ըստ ադրբեջանական մեդիայի հրապարակումների, եղել են բազմաթիվ վիրավորումներ, իսկ գլխի վրա՝ հեմատոմաներ

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են հայ զինծառայող Արո Հայկի Ղազարյանին։

Վերջինս ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, որոշում է կայացրել փախչել «իր զորամասում տիրող բարձիթողի վիճակի, զինվորների հանդեպ եղած անմարդկային եւ անտանելի հարաբերությունների պատճառով»։ Ղազարյանի մարմնի վրա, կրկին ըստ ադրբեջանական մեդիայի հրապարակումների, եղել են «բազմաթիվ վիրավորումներ, իսկ գլխի վրա՝ հեմատոմաներ»։

Բաքվում հայտարարում են, որ «Ղազարյանը բազմիցս է ենթարկվել բռնության եւ ստորացումների մյուս զինծառայողների եւ հրամանատարների կողմից եւ այժմ նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»։

ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունը, այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում հայտնվել էին հրապարակումներն այս առնչությամբ, տարածել էր հայտարարություն, որով հաստատել էր, որ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика