«Ստացածս տեղեկություններն անհանգստացնող են, հատկապես հաշվի առնելով աշխատողներից մեկի առողջության կտրուկ վատթարացման դեպքը». Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր առավոտից ԱԺ աշխատակազմի մի քանի տասնյակ աշխատակիցներից արդեն ստացել եմ դժգոհություններ ղեկավար կազմի կողմից աշխատողների նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումների մասին:

Ստացածս տեղեկություններն անհանգստացնող են, հատկապես հաշվի առնելով աշխատողներից մեկի առողջության կտրուկ վատթարացման դեպքը: Ըստ այդ տեղեկությունների համատարած և կոպտորեն խախտվում են անձանց աշխատանքային իրավունքները:

ԱԺ աշխատակազմի ղեկավարին հորդորում եմ ցուցաբերել խոհեմություն, զերծ մնալ ապօրինություններից և սեղմ ժամկետում վերականգնել աշխատողների խախտված իրավունքները:

ԱԺ նախագահին առաջարկում եմ իրավիճակը վերցնել խիստ հսկողության և բացառել հնարավոր բոլոր ապօրինությունները»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика