«Զգույշ և հեռու եղե՛ք «Արմենիա» բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակիցներից». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի գիտություն հայոց առողջապահության ոլորտում հաջողությունների մասին տարփողող Առողջապահության նախարարության և ՀՀ այն տարաբախտ քաղաքացիների, որոնց հարազատները, կամ իրենք անձամբ առողջական խնդիր ունեն, զգույշ և երիցս հեռու եղե՛ք «Արմենիա» բժշկական կենտրոնի՝ հիմա՝ Հանրապետական հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներից:

Աստված մի արասցէ, ընկնեք վերակենդանացման բաժին, որտեղ ըստ կարգի ժամեր են սահմանված հարազատներին տեսակցելու, բայց դրանք չեն գործում, ձեզ կծանակեն, արհամարհանքով և կոպտությամբ կխլեն պաշտոնական հեռախոսը, հայտարարելով, թե իրենք են որոշելու զանգես, թե՝ ոչ, կնվաստացնեն, այսպես կոչված անվտանգության, թերուս և քստմնելի աշխատակիցները, որոնք իրենց տեր ու տիրական են զգում, կպարզվի, որ 21-րդ դարում ՀՀ այս հիվանդանոցում, ձեր քաղաքացիական իրավունքներից ոչ մեկը չի գործում, և ձեզ հետ փորձելու են վարվել «գյադեք այս կողմ, գյադեք այն կո՞ղմ» սկզբունքով, ոչ մի կանոնադրություն, տարրական դաստիարակություն և հարգանք հիվանդների հալածական հարազատների հանդեպ, հատկապես՝ շաբաթ և կիրակի օրերը:

Զանգել եմ Առողջապահության նախարարության թեժ գիծ, ասում են՝ հիվանդանացում անվտանգության աշխատակիցներն ի՞նչ են անում: Ես էլ եմ մտածում՝ անտանգության աշխատակիցներով բարկադավորված վերակենդանացման բաժնում ի՞նչ խնդիր է լուծում հիվանդանոցի ղեկավարությունը և մինչև երբ…»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика