Արտակարգ դեպք. Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևորները տարհանվել են

Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով)

«Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել պլանավորված չվերթը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով ինքնաթիռն ընդհատել է թռիչքը:

Օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժել է 10 հոգի, որոնցից երկուսը հոսպիտալացվել են:

Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրէլ էր, որ կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են,

որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահովված կլինեն հյուրանոցով և սնունդով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика