Կարծում եք՝ հնարավոր չէ՞ 2 շաբաթում նիհարել 10 կգ

Գեղեցիկ կազմվածք ունենալ երազում են բոլոր աղջիկներն ու կանայք: Եվ հաճախ դիմում են տարատեսակ դիետաների օգնությանը:

Հնդկաձավարով դիետան իսկապես ապահովում է ցանկալի արդյունքը: Այն տևում է ընդամենը 2 շաբաթ և օգնում է ազատվել մինչև 10 կգ ավելորդ քաշից:

Հնդկաձավարը շատ օգտակար մթերք է: Պարունակում է Е, А, Р վիտամիններ, ֆոսֆոր, կալիում, մագնիում, բոր, ցինկ, երկաթ, պղինձ ֆոլաթթու:

Հնդկաձավարով դիետան համարվում է առողջարար դիետա: Պետք է պատրաստել նախորդ օրը երեկոյան: 0,5 կգ հնդկաձավարի վրա ավելացնել 1,5 լ եռացրած ջուր և ծածկել կափարիչով:

Հաջորդ օրը ուտել օրվա ընթացքում: Երկու շաբաթվա ընթացքում կարելի է օգտագործել նաև կեֆիր, սակայն ցանկացած այլ ուտելիքի, հյութի ,նույնիսկ համեմունքների օգտագործումը բացառվում է:

Այս դիետայի ընթացքում արգելվում է սնվել երեկոյան ժամը 6-ից հետո: Օրվա ընթացքում ուտելուց առաջ կարելի է ընդունել մեկ բաժակ կեֆիր:

Դիետան կարելի է կրկնել մեկ ամիս անց և ոչ շուտ: Եթե այնուամենայնիվ չեք դիմացել և ինչ-որ բան եք, կերել, հարկ չկա դադարեցնել դիետան, պետք է շարունակել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика