Նույնասեռականների սև ցուցակը. ֆեյսբուքյան իր էջում գրել է…

«Սև ցուցակ

Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Կարապետի Պողոսյանը սիրում էր իր անսպասելի արձագանքներով անակնկալի բերել ու ապշեցնել շրջապատին:

Երևի հենց դրանով ու «սեփական արտադրության» թևավոր արտահայտություններով էր նաև կերտել իր մեծ անունն այդ լեգենդար մարդը, որը 18 տարի ղեկավարեց Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն:

Ինքն իրեն, սակայն, առանձնահատուկ մարդ չէր համարում: Մի ռադիոզրույցի ժամանակ ասել է. «Կյանք է, ապրել եմ, ինչպես բոլորը»:

Իրականում նա համեստություն է արել, քանի որ քչերին է հաջողվել նրա պես վառ կյանք ապրել, ավելին, դառնալ ռադիոյի և հեռուստատեսության խորհրդանիշը:

Համարձակ և ազգանվեր աշխատանքի շնորհիվ նրա ղեկավարման շրջանը «ոսկե դար» է կոչվել: Կարպիչի արտահայտությունները, սուր մտքերը, արարքները միանգամից կյանք էին մտնում ու ժամանակի ընթացքում վերածվում առասպելների: Զրուցակիցները երբեք չէին կարող կռահել, թե ինչպես նա կարձագանքի ոչ ստանդարտ իրավիճակներում:

Չէ՞ որ անգամ ստանդարտ իրավիճակներում նա կարող էր արտառոց բան ասել: Դա էր պատճառը, որ արհմիության նախագահ Մարի Արիստակեսյանը չէր կողմնորոշվում` արտասովորության որ տեսակին դասի նախագահի հերթական ասածը, երբ անցած դարի 80-ականների համար շատ «անհարմար» մի գործով, մտավ նրա աշխատասենյակ:

— Նայեք, խնդրեմ,- հոգոց հանելով` նա Պողոսյանին է մեկնում ազգանունների մի ցուցակ:

— Ի՞նչ է սա,- առանց դիմացի փաստաթղթերից կտրվելու հարցնում է Ստեփան Կարպիչը:

— Ո՞նց թե ինչ… Ցուցակն է: Դուք էիք ասել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարցն ամենավերևներում է քննարկվել՝ կուսակցության կենտկոմում: Եվ այնտեղ որոշել են, որ մեզ մոտ … նույնպես կան… համասեռամոլներ: Եվ պետք է կազմել նրանց ցանկը և ուղարկել «վերև», որ տեղյակ լինեն… Ահա, բոլորն այստեղ են:

— Անձա՞մբ ես ստուգել,- ընդգծված լրջությամբ հարցնում է Պողոսյանը:

— Հա՛,- գլխի դրական շարժումով հաստատում է Մարին, բայց նկատելով Կարպիչի աչքերի փայլը՝ վախենում է: Զգալով իր թողած տպավորությունը՝ Պողոսյանը շարունակում է.

— Ախր պատասխանատու աշխատող ես, դրա համար էլ քեզ եմ վստահել այս նուրբ գործը, իսկ դու… լավ, բեր տեսնեմ` ինչ ես խզբզել: Արհմիության նախագահը խոշոր կազմվածք ուներ, ինչի համար էլ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Միշա Առաքելյանն ու լրագրող-հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը կատակով ասում էին. «Տղե՛րք, եկեք միանանք, Մարիի հետ ամուսնանանք»: Եվ մինչ ամբողջովին շիկնած Մարին փորձում էր կռահել, թե Կարպիչն ինչ նկատի ուներ, վերջինս կլանված ուսումնասիրում էր «սև ցուցակը»: Ընթացքում ինչ-որ տարօրինակ հնչյուններ, անհասկանալի ձայնարկություններ էր արձակում և մերթընդմերթ բարձրաձայն զարմանում. «Յա՜…սա էլ է էդպիսի՞ն, պա՛հ, քո ինչն եմ ասել… չէ՛ հա…քեզնից չէի սպասում…»: Սարսափած Մարին հերթով վերհիշում է ազգանունները` մտածելով, թե արդյոք չափը չի անցել: Բայց իրականում ինչպե՞ս կարող էր ստուգել: Վերջապես Պողոսյանը կտրվում է թղթից ու խիստ հայացքով դիմում Մարիին.

— Ոչ մեկին չես կարող բան վստահել: Էս ի՞նչ ես բստրել: Իսկ ո՞ւր են… Լսելով թվարկվող անունները` Մարին մտածեց` ինչ լավ է, որ նստած է, թե չէ ուշագնաց կլիներ: Իսկ Ստեփան Կարպիչը, վերջացնելով թվարկումը, մեկնում է թուղթը նրան.

— Գնա ավարտին հասցրո՛ւ գործը… իսկ հետո վառի՛ր»:
asekose.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика