Օրվա աստղագուշակ․ հուլիսի 12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մանրուքներին շատ մեծ ուշադրություն մի դարձրեք: Որոշումներ ընդունելուց առաջ փորձեք ընդհանուրի մեջ գնահատել իրավիճակը. մասերին ավելորդ ուշադրությունը կարող է շեղել: Աշխատեք չշտապել. հիմա ձեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Հավանական են նշանակալի ծախսեր. դրանք արդարացված կլինեն, ծախսած գումարի համար զղջալու կարիք էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ֆինանսների տեսանկյունից անհաջող օր է: Հնարավոր են նշանակալի ծախսեր, կորուստներ ու գնումներ, որոնց համար շատ շուտով կզղջաք: Գումարի հետ կապված ցանկացած որոշում պետք է լավ մտածված լինի, թեթևամտությունն այստեղ անթույլատրելի է: Նույնը վերաբերում է նաև ունեցվածքին. չարժե այն միայնակ տնօրինել:

Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Աշխատանքի մեջ նշանակալի հաջողությունների կհասնեք, անձնական կյանքում էլ խնդիրներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է սիրահարված Ցուլերի համար. նրանց հիշարժան անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ ուզածի նման չի դասավորվի: Հաջողության հասնելն ավելի դժվար կլինի, քան ենթադրում էիք: Խնդիրը լուծելու առաջին փորձը միշտ չէ, որ հաջող կանցնի, բայց համառությունը պտուղներ կտա: Համբերությամբ զինվեք, քանի որ հենց դրա շնորհիվ կստանաք այն, ինչին ձգտում եք և նույնիսկ ավելին:

Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն. կկարողանաք օգնել մտերիմներին: Հավանական է սիրային պատմության սկիզբ, որը դրական հույզեր կպարգևի: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անակնկալներ ու անսպասելի իրադարձություններ կբերի: Դուք հնարամիտ կլինեք, այնպես որ՝ դրված նպատակներին հասնելու համար անպայման կօգտվեք պայմանների հաջող դասավորվածությունից: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բայց դրանցից ոչ մեկի մեջ սխալ չեք անի:

Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելությունը. դրանք հազիվ թե բարձրացնեն տրամադրությունը, փոխարենը հոգնեցուցիչ կլինեն: Այդ հատվածում չարժե կարևոր հարցեր քննարկել. իրար սխալ կհասկանաք, դատարկ բաների պատճառով էլ կվիճեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին դժվարություններից խուսափել չի ստացվի: Երբեմն դրանց պատճառը ձեր անուշադրությունը կլինի. ինչ-որ կարևոր բան չեք նկատի, այդ պատճառով էլ սխալներ կանեք: Ուշադիր եղեք, և օրն ավելի հաջող կդասավորվի: Չի խանգարի նաև կապերին ընտրողաբար մոտենալը: Եթե շատ վստահող լինեք, ինչ-որ մեկն անպայման կփորձի օգտվել դրանից:

Աստիճանաբար կուժեղանա դրական միտումների ազդեցությունը: Երեկոյան արժե հանդիպել ընկերներին. հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ օգտակար ինֆորմացիա կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր գործերը ոչ ոքի մի հանձնարարեք, դրանցով ինքներդ զբաղվեք: Հնարավոր է, ուզածին հասնելու համար ստիպված լինեք ռիսկի դիմել: Նման պահերին աստղերը կաջակցեն ձեզ, ու ամեն ինչ հաջող կդասավորվի: Աշխատեք քննադատությունը հանգիստ ընդունել, սուր չարձագանքել մտերիմների նկատողություններին:

Կարևոր է ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից խուսափելը, լավ հարաբերությունները պահպանելը: Եթե կոնֆլիկտ առաջանա, այն կարգավորելը դժվար կլինի: Շատ Կույսերի օգնության կհասնի հումորի զգացումը: Մի քանի կատակն էլ բավական կլինի մթնոլորտը լիցքաթափելու ու մարդկանց դրական տրամադրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վառ ու հագեցած օր է: Ինտուիցիան շատ սուր կլինի: Նրա շնորհիվ կարող եք արագ ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում: Հավանական են լավ ու երկար սպասված նորություններ հեռվից: Դրանք ստանալուց հետո արագ կսկսեք գործել և ճիշտ կվարվեք, քանի որ հիմա կարևոր է չկորցնել բարեհարմար պահը:

Հաճելի ժամանակ անցկացնելու, հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, նույնիսկ առաջին հայացքից սերը: Հեշտությամբ կկորցնեք գլուխը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար: Մի սահմանափակվեք սովորական խնդիրներով, խուսափեք միապաղաղ զբաղմունքներից, թույլ մի տվեք ձեզ ձանձրանալ: Ինչքան մեծ լինի ձեր գործնական ակտիվությունը, այնքան արագ այն կնկատեն մարդիկ, ովքեր կարող են աջակցել ձեզ, օգնել առաջ շարժվել կարևոր նպատակներին հասնելու համար:

Նույնիսկ ամենալուրջ հարցերը կարելի է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Ինչքան բնական ձեզ պահեք, այնքան շատ դուր կգաք շրջապատողներին: Մի վախեցեք խախտել ավանդույթները. դա ոչ ոքի շոկի չի ենթարկի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հիանալի արդյունքների կհասնեք: Օրվա կեսին կհաջողվի լուծել բարդ խնդիրները, որոնցից ձեր ծանոթները երկար ժամանակ չէին կարողանում գլուխ հանել: Որոշ Աղեղնավորներ կհասցնեն օգնել դժվար իրավիճակում հայտնված ընկերներին ու գործընկերներին:

Պիտանի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել. վատ մի զգացեք դիմել նրանց, եթե աջակցության կարիք ունենաք: Օրվա երկրորդ կեսին աշխատանքին ու բիզնեսին վերաբերող գաղափարներ կունենաք: Շուտով կյանքի կկոչեք դրանք, բայց՝ ոչ նախնական տեսքով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոչ մեծ դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն վշտացնի կամ չեն շեղի: Լրջությունն ու նպատակասլացությունը կօգնեն շատ գործերում հաջողության հասնել: Օրվա առաջին կեսին շփումներին ընտրողաբար մոտեցեք ու դատարկ վեճերի վրա ժամանակ մի վատնեք: Ավելի ուշ հին ծանոթներին հանդիպելու համար բարենպաստ ժամանակահատված կգա: Խոսելու շատ բան կունենաք ու նոր բաներ կիմանաք:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն: Պատրաստ կլինեք բարդ գործեր ստանձնել, քանի որ կհասկանաք, որ կարող եք դրանցում հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտյան փոքրիկ խնդիրներ կծագեն, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու, ինչպես նաև նոր գաղափարների իրագործման համար գումար ստանալու հնարավորություն կունենաք: Իրադարձությունները բավական դանդաղ կզարգանան, բայց դրա մեջ վատ բան չի լինի. դուք ամեն քայլը մտածելու համար ժամանակ կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների, համագործակցության կամ նոր աշխատանքի անցնելու հետ կապված հարցերը քննարկելու համար: Հնարավոր են հաճելի ռոմանտիկ անակնկալներ, անսպասելի նվերներ ու ուշադրության նշաններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ցանկալի է սահմանափակել գործնական կապերն ու բացառապես օգտակար, արդյունավետ զրույցներ վարել: Նկատի ունեցեք, որ ձեր զրուցակիցների մտադրությունները հաճախ նույնիսկ նրանց մինչև վերջ հասկանալի չեն: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են վիճել ու հաճույք են ստանում շուրջն ամեն ինչ քննադատելուց:

Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել. նրանք ամեն հարցում կաջակցեն ձեզ: Կարող եք քննարկել ապագայի ընդհանուր պլանները: Ջանքերը միավորելով՝ արագ կյանքի կկոչեք մտածածը. հնարավորություն կունենաք անել այն, ինչ առաջ համարյա անհնար էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
hushak.com

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика