Մայա Պողոսյանը՝ բիզնեսը կիսատ թողնելու ու նոր փնտրտուքների մասին

Tert.amLife-ը գրում է.
Մայա Պողոսյանը նախորդ տարի հայտարարեց իր հավաքածուն թողարկելու մասին և ոգևորությամբ աշխատանք էր իրականացնում նորաձևության ոլորտում, սակայն տևական ժամանակ է՝ դադարեցրել է գործունեությունն այս ոլորտում:

Պարզվում է՝ անցնող շրջանը հեշտ չէր Մայայի համար: Tert.am Life-ը նրա հետ զրուցել է նորաձևության ոլորտում գործունեությունն ավարտին չհասցնելու և այժմ նոր փնտրտուքների մեջ լինելու մասին:

Մայան շեշտեց, որ նորաձևության ոլորտում իր աշխատանքը սկսելիս գիտակցում էր բարդությունը, սակայն ոլորտի զարգացմանը նպաստելու ցանկությունը շատ ավելի մեծ էր:

«Ես միշտ եղել եմ նորաձևության մեջ, սակայն ինքս չեմ զբաղվել դրանով: Ոգևորությունս բավականին մեծ էր, քանի որ չեմ բավարարվում նրանով, ինչին հասել եմ և նոր հետաքրքրություններ եմ գտնում, նոր ոլորտներ ուսումնասիրում: Ինձ համար այդպիսի փորձ էր նորաձևություն մտնելը, սակայն իմ մուտքն այս ոլորտ համընկավ երկրում եղած փոփոխությունների հետ:

Ես բավականին մեծ մասշտաբներով պետք է սկսեի, սակայն կանգ առա: Բեկումնային ժամանակահատվածն իր ազդեցությունն ունեցավ ոլորտի վրա:
Ես գնահատական չեմ տալիս՝ լավ կամ վատ, սակայն դա կտրուկ անցում էր հայկական նորաձևության մեջ»,- պատմեց Մայան:

Նրա խոսքով՝ նախկինում ոլորտը զարգացման միտում ուներ՝ նոր դիզայներներ էին ի հայտ գալիս, մեկը մյուսի հետևից խանութներ էին բացվում, մարդիկ ձգտում էին հայկական ապրանքանիշներից օգտվել, հիմա՝ ոչ:
blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика