Լիլիթ Կարապետյանի որդին 5 տարվա դադարից հետո կրկին շփվում է հոր՝ երգիչ Դավիթ Թուջարյանի հետ

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի ու երգիչ Դավիթ Թուջարյանի որդին՝ Կարենը, արդեն 10 տարեկան է: Մոտ 5 տարի հայրիկի հետ կապ չունենալուց հետո նրանց կապը վերականգնվել է:

Tert.am- ի հետ զրույցում Լիլիթը պատմել է, թե ինչպես ստացվեց, որ Դավթին թույլ տվեց կապը վերականգնել որդու հետ և ինչպիսին էր Կարենի արձագանքը՝ հայրիկին կրկին հանդիպելու մտքին:

«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն  իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է որդու արձագանքին՝ Լիլիթն ասաց, որ այս տարիների ընթացքում նա շփում չուներ հոր հետ նաև հենց իր ցանկությամբ:

«Բնականաբար, ինքը հետ էր վարժվել Դավթից: Այն ժամանակ էլ հենց երեխան չէր ուզում տեսնել իրեն։ Սկզբում Կարենը հետաձգում էր հանդիպումը, չէր պատասխանում նամակներին:

Մի անգամ ես եմ պատասխանել իր փոխարեն, որ Դավիթը վատ չզգա, որովհետև շատ էր գրել: Կարենին էլ սաստեցի, ասացի՝ ես քեզ նման անտարբեր, սառնասիրտ մարդ չեմ տեսել, բայց դե երեխա է:

Ի վերջո, գնաց հանդիպման, իր ծննդից 2 օր անց էլ հանդիպել էին, շատ լավ օր էին անցկացրել,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ հարաբերություններում դեռ սառնություն կա, ինչը բնական է: -Առանց սառնության չի կարող լինել, բայց Կարենն այն տեսակի երեխա է, որ վստահ եմ, իրեն այնպես կպահի, որ Դավիթն իրեն վատ չզգա»:
blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика