Գյումրիում բերման են ենթարկել 39-ամյա թմրամոլի. (տեսանյութ)

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները, ստացած տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով,

հուլիսի 8-ին, ժամը 21.30-ին, Անի թաղամասից բերման են ենթարկել Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու՝ «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ շագանակագույն, կիսաչոր, մանրացված զանգվածով:

Հայտնաբերվածի վերաբերյալ նա հայտնել է, որ այն կանեփի թփերից, թութունից և ացետոնից պատրաստված խիմկա տեսակի թմրամիջոց է, իսկ կանեփը քաղել է նույն օրը՝ Արևիկ գյուղի ճանապարհից և տեղում էլ պատրաստել է թմրամիջոցը՝ հետագայում օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика