Արտառոց դեպք. աղջիկը փորձել է ինքնասպան լինել իրենց ընտանեկան գերեզմանոցում

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Երեկոյան Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել հենց Գորիսում ապրող 23-ամյա մի աղջիկ։ Նրան բուժկենտրոն են տեղափոխել մոտակա գյուղում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցից,այս մասին հայտնում է Sputnik.Արմենիան:

Ըստ տեղեկությունների՝ աղջիկը գնացել է գերեզմանատուն և կյանքին վերջ տալու նպատակով բազմաթիվ դեղահաբեր է խմել, ապա իր արարքի մասին հաղորդագրություն է ուղարկել մորաքրոջ բջջային հեռախոսին։

Մորաքույրն ահազանգել է շտապօգնություն և զուգահեռ գնացել գերեզմանոց։ Աղջկան գտել են անգիտակից վիճակում։

Թաղամասում լուրեր են պտտվում, որ աղջիկը առողջական խնդիրներ ունի և վերջերս նկատելի ընկճված է եղել։Իրավապահները կպարզեն, թե ինչն է եղել այդ ծայրահեղ քայլի պատճառը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ աղջիկն այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
arm-life.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика