ՀՀ տարածքում հոսանքի հաճախականության տատանում է եղել. մեղավորները կպարզվեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել, որում հայտնեց, որ 1:46 րոպեին ամբողջ ՀՀ տարածքում հոսանքի հաճախականության տատանում է եղել.

«Դրա հետևաքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկ, հետո Երևանի ՋԷԿ-ը, այնուհետև ավելի փոքր կայաններ: Այս պահին հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգնված է»:

Վարդանյանը նշեց, որ մեզ մոտ տեղի ունեցող տատանումները զգացվում են Իրանում, իսկ իրենցը՝ մեզ մոտ.«Վարկածներից մեկն այն է, որ տատնումներիը եկել են իրանական էներգոհամակարգի հիմքում եղած վթարից:

Մենք մեր իրանցի գործըներների հետ եղել ենք կապի մեջ , իրենք փաստել են, որ նույն ժամանակահատվածում իրենց մոտ եղել է վթար»:

Փոխնախարարը նշեց, որ պատճառները և մեղավորները կպարզվեն.«Անհանգստանալու կարիք չկա: Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել և տեղի չի էլ ունենա»:
armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика