Ո՛չ մուսուլման եմ, ո՛չ ուղղափառ, ո՛չ բուդդայական, ո՛չ էլ իսլամ դավանող…Շատ կներեք՝ այսուհետ ամբախ-զամբախ նվեր անողներին դուրս եմ անելու.

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի ընկերներ, թախանձագին խնդրում եմ՝ նվեր ուղարկելուց առաջ նայեք ինչ եք ուղարկում։ Ես ի՞նչ կապ ունեմ ռուսաստանի օրվա հետ։
Ոչ ռուս եմ, ոչ էլ ռուսաստանի քաղաքացի։ Էլ չեմ խոսում տոների մասին՝ Հիսուսի ծննդյան օրը՝ Քրիստոս հարյավ եք ասում։ Մահվան օրը՝ ծնավ և հայտնեցավ…

Չեմ հասկանում, անկապ շնորհավորանքնորի իմաստը ո՞րն է։ Շատ կներեք՝ այսուհետ ամբախ-զամբախ նվեր անողներին դուրս եմ անելու։Կամ՝ մեկ էլ չգիտես ինչու, մի քանիսը սկսում են ինչքան անվճար նվեր կա, ուղարկել։

Բա որ ուռազա բայրամ են շնորհավորում, կամ էլ ուղղափառների տոները։ Ես հայ քրիստոնյա եմ, առաքելական եկեղեցու հաճախորդ։
Ո՛չ մուսուլման եմ, ո՛չ ուղղափառ, ո՛չ բուդդայական, ո՛չ էլ իսլամ դավանող… Հոգնում ես ասելով, բավական է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика