Եթե չլիներ Կարեն Կարապետյանը, ոչ կլիներ ձեր «Դուխով» լոզունգը, ոչ էլ ձեր «հեղափոխությունը»․ Անահիտ Մութաֆյան

«Նոր իշխանությունը նոր Հայաստանում շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը։ Իրենց բոլոր տապալումներում մեղադրել նախկին իշխանություններին, իսկ նախկին իշխանության ձեռքբերումները վերագրել իրենց։ Կան մի քանի վառ օրինակներ։

Երբ Նիկոլ Փաշինյանը գլուխը բարձր հիանում է, որ մենք ունենք բավականաչափ Իսկանդերներ և զենք նա երբեք չի հիշում, որ իր կառավարման ընթացքում չեն ձեռք բերվել այդ զենքերը և երբեք չի խոսի այն մասին, որ դա նախկին իշխանության ձեռքբերումն է, երբ Նիկոլ Փաշինյանը վերաբացում է նախկին իշխանության բացած գործարանները նա չի էլ հիշում, որ դա նախկին իշխանության ձեռքբերումն է։ Նույնիսկ իր արած «հեղափոխությունը» իր ձեռքբերումը չէ, նա չի էլ հիշում թե ում՞ շնորհիվ ակտիվացավ հայ երիտասարդությունը, թե ով՞ հայ երիտասարդի հետ առաջին սելֆին արեց ու առաջին անգամ երիտասարդի հետ փարթի արեց։

Նիկոլ Փաշինյան այն երիտասարդը որը կանգնած էր հրապարակում, քո կողքին դա Կարեն Կարապետյանի «դուխ» տված երիտասարդն է։ Հիշեք քայլարածներ նույնիսկ ձեր արած «հեղափոխությունը» ձերը չէ։ Այնպես, որ հիշեք, եթե չլիներ Կարեն Կարապետյանը ոչ կլիներ ձեր «Դուխով» լոզունգը ոչ էլ ձեր «հեղափոխությունը»…

Դուք ոչինչ չեք արել ու չունեք ոչինչ սեփական։

Դուք այսօր վայելում եք Կարեն Կարապետյանի ոգեշնչած երիտասարդի պայքարի արդյունքը»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика