Կեցցեք. Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում ավարտվեց Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան — Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց՝ 3:2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը՝ հանդիպման 8-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման 32-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց մեր հավաքականի առավելությունը։ Հայաստանի հավաքականն ընդմիջման գնաց հաղթելով 2 գնդակի տարբերությամբ։ Հանդիպման 54-րդ րոպեին Հունաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Զեկան։

74-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ վերականգնելով 2 գնդակի տարբերությունը։ 87-րդ րոպեին, սակայն, Հունաստանի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ֆորտունիսը։ Թեև Հայաստանի հավաքականի փորձերին, կրկին վերականգնել երկու գնդակի տարբերությունը չհաջողվեց և հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика