Լսեք, ժողովուրդ… Պետք է սատարենք վարչապետին… Հակառակ դեպքում բոբոն կարող է և վերադառնալ ու այդ ժամանակ` վայ մեզ ու մեր երկրին…

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
Քոչարյանռոբը խոստանում է, որ երկու ամիս հետո կվերադառնա իշխանության և ամեն բան կընկնի իր տեղը։
Ա՜յ քեզ բարի լու՜ր, ա՜յ քեզ ավետի՜ս, բա մինչև հիմա ու՜ր էիր, այ անաստված, ախր աչքերս ջուր կտրեց, ա՜յ անխիղճ…
Լսեք, ժողովուրդ, էս ինքնասիրահարված մեծամիտ գեղցին /հանկարծ չշփոթեք գյուղացու հետ/ կամ մեզ` մի ամբողջ ժողովրդի է դրել մանկուրտի տեղ, կամ ինքն է տխմար։

Անձամբ ես հակված եմ երկրորդ տարբերակին ու վստահ եմ, որ մենակ չեմ։ Եկեք մի պահ գործի գցենք մեր խղճուկ երևակայությունը ու պատկերացնենք անպատկերացնելին, անհնարինը` ռոբը վերադառնում է իշխանության…

Պատկերացրի՞ք… Վստահ չեմ, թե ձեր ամենավառ երևակայությունն անգամ թույլ կտա պատկերացնել այն, ինչ կանի ռոբիկը։
Այս արարածը հիմար չէ, շատ լավ տեսնում ու հասկանում է ժողովրդի ատելությունը իր նկատմամբ և, անգամ այս պարագայում, անում է հնարավոր ամեն ինչ իշխանության գալու համար։

Մարդահամարի այս միավորին ընդամենը մի բան է հիմա առաջնորդում` վրեժի ծարավը, և այդ վրեժի թիրախը միայն վարչապետը չէ, այլ նաև ամբողջ ժողովուրդը։

Իր կաշին ու երկրից թալանածը փրկելու համար, այս ազգապիղծը կգնա ցանկացած քայլի, ցանկացած ստորության ու երկիրը կխեղդի արյան մեջ, ամեն օրը կդարձնի հոկտեմբերի 27 ու մարտի 1։
Կարծում եմ, նման «ապագան» ոչ ոքի սրտով չէ, բացի ռոբասերժական խաժամուժից։ Այստեղից` հետևություն։ Պետք է սատարենք վարչապետին ու նոր իշխանություններին և չլինենք կողքից անտարբեր դիտողի դերում։

Հակառակ դեպքում բոբոն կարող է և վերադառնալ ու այդ ժամանակ` վայ մեզ ու մեր երկրին…

hay-life.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика