Ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստեի՞ն. Լևոն Քոչարյանը՝ Արցախի նախագահների երաշխավորության մասին

Դա միջամտություն չէ, և այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են. այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի  դատական նիստից առաջ ասաց նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, որ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը  և Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել իր հոր գործով և արդյո՞ք դա մյուս պետության միջատություն չէ:

«Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կողմ և դեմ ակցիաները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика