Սերժ Սարգսյանը բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ»:

Hayeli.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը պաշտոնանկության առիթով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ», դեռեւս մնում է հրապարակայնորեն չբացահայտված։ Մեր տեղեկություններով` Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը։

Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։

armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика