«Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում․ Ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար». Ալեն Սիմոնյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի գործով առաջին դատական նիստը:

Դատարանի բակում լարված իրավիճակ էր ստեղծվել. միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև. նրան շշով հարվածեցին, պաստառը պատռեցին: Գասպարին գոռում էր՝ «Ռոբիկ, սրիկա, Ռոբիկ, մարդասպան»:
Տեղի ունեցած բախման արդյունքում ոստիկանությունում այս պահին կա բերման ենթարկված 4 անձ, որոնցից մեկը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն է՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարսանիքի քավորը:

Շրջանառվող լուրերի համաձայն նա փորձում է միջնորդել քավորին ոստիկանությունից «չոր» դուրս բերելու համար:
«Մեդիալաբի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ մի քանի օր է՝ Մոսկվայում է և Հայաստան կվերադառնա միայն վաղը:

«Տեղի ունեցածի հետ կապված որևէ մեկի հետ զրույց չեմ ունեցել, որևէ մեկը օրենքի առաջ առավելություն չունի, և մեր երկրում այլևս որևէ մեկը չի կարող միջնորդել որևէ մեկի համար: Այն մարդիկ, որոնք նման բաներ են ասում, իրենց չափանիշներով թող ինձ չգնահատեն»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Այսօր դատարանի բակում տեղի ունեցած միջադեպը Ալեն Սիմոնյանը դատապարտեց և բացասական գնահատեց: Հարցին՝ Ձեր քավորն է, վատ չե՞ք զգում, պատասխանեց.

«Իմ քավորն է, իհարկե վատ եմ զգում, որովհետև ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար: Չնայած արդեն մեկ տարուց ավելի է՝ մենք չենք շփվում, այնուամենայնիվ, ինքն իրեն նման բան պետք է թույլ չտար որևէ մեկի հանդեպ»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա անդրադարձավ նաև Քոչարյանի աջակիցներին պահվածքին. «Նրանց թվում է, որ իրենք այդպես հպարտ հարցազրույց տալով հայտնի՞ են դառնալու կամ իրենց սիրելո՞ւ են, իհարկե ոչ, շատերը սխալ ճանապարհ են ընտրել»:

Այսօր լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ասել էր, թե անձնական վրեժխնդրություն է իր հոր մեղադրանքը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ճանաչում է Լևոն Քոչարյանին և որևէ բան նրա հետ կապված չի ասելու, քանի որ խոսքը նրա հորն է վերաբերում:

«Իր հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ ուզում անել, իր հայրն է, և իր մոտեցումն իր մոտեցումն է, և ավելացնելու որևէ բան չունեմ»,- հավելեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика