Երկու մանկահասակ երեխաներ մի քանի օր բնակարանում մնացել են սպանված ծնողների հետ

Հրեշավոր դեպք է տեղի ունեցել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում՝ փոքրիկ աղջիկն ու նրա կրտսեր եղբայրը մի քանի օր սպանված ծնողների հետ մենակ են մնացել բնակարանում՝ հայտնում է Fox News-ը։

Տեղեկացվում է, որ ապրիլի 11-ին նրանց 46-ամյա հայրը գնդակահարել է անկողնում պառկած 38-ամյա կնոջը, այնուհետեւ ինքնասպանություն գործել։

Երեխաները մի քանի օր մնացել են տանը, մինչեւ ապրիլի 14-ին ոստիկանությունում սպանության ահազանգ է ստացվել։

Ինչպես նշել են ոստիկանները, աղջիկն այդ ընթացքում իրեն պահել է որպես իսկական հերոս՝ ծնողների մահվանից հետո հոգ տանելով եղբոր մասին։

Այժմ երեխաները բուժզննում են անցել եւ տեղափոխվել են Լոս Անջելեսի շրջանի խնամակալության ծառայություն։

orer.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика