29-ամյա քաղաքացին շրջում էր թմրանյութը գրպանում. Նա 10 հազար դրամով այն իրացրել է Ստեփանակերտում

Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 00:35-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 22 շենքի դիմացի մայթից ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 29-ամյա Յ. Գ-ին:

Անձնական խուզարկությամբ նրա հագին եղած ջինսե տաբատի գրպաններից հայտնաբերվել է թվով 2 թղթե փաթեթ, որոնց մեջ առկա են եղել 0.15 գրամ և 0.66 գրամ քաշով կանաչ գույնի չորացված ու մանրացված սպեցեֆիկ հոտով զանգվածներ, նաև մեկ հատ կաթուցիչ: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Յ. Գ-ն 10.000 դրամի դիմաց նույն օրը նույնանման զանգված է իրացրել մայրաքաղաքի բնակիչ 27-ամյա Ս. Հ-ին:

Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 0.81 գրամ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика