15-ամյա դպրոցական է սպանվել

Այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանումքում գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ-ն, ով հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика