Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում՝ որպես տնտեսագետ։

Նա 2016-ին երրորդ զավակն է ունեցել և գտնվում էր հետծննդյան արձակուրդում, որի ժամկետն օրերս ավարտվել էր։ Երբ նախարարությունից հետաքրքրվել են՝ աշխատանքի դուրս գալու հարցով, Սաթենիկ Սարգսյանը աշխատանքից ազատման դիմումն է ուղարկել։ Երեկ նախարարն արդեն ստորագրել էր նրա՝ աշխատանքից ազատման դիմումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика