Գտել եմ հարմար չի՝ չեմ դիմավորել. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ վարչապետին չդիմավորելու մասին

«Գտել եմ, որ հարմար չի, որ ես դիմավորեմ, դրա համար էլ չեմ դիմավորել»:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵՊՀ այցելության ժամանակ չդիմավորելուն:

«Դա ինձ չվերաբերող հանդիպում էր, հանրապետության տնտեսագետների ֆորում էր, իսկ ես տնտեսագետ չեմ:

Ըստ էության այդ ֆորումից հետո ձևափոխվել է հանդիպման, ես այդ մասին չէի կարող գուշակել»,-ասաց նա և նշեց, որ ուրիշ պատճառ չկա, որ իր փոխարեն վարչապետին դիմավորել է պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը:

«Ես որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ՝ ինձ հետ կարող են ունենալ, բայց ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ»,-ասաց նա: Արամ Սիմոնյանը նշեց, որ եղել է դեպք, երբ նախկինում էլ վարչապետը՝ օրինակ Հովիկ Աբրահամյանը այցելել է ԵՊՀ և նրան ինքը չի դիմավորել:

Հարցին՝ հատուկ հրահանգ չի՞ եղել, որ Դուք չդիմավորեք վարչապետին, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ ինձ այդպիսի հրահանգ է եղել, ոչ էլ ես լսել եմ այդպիսի բան»,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել է, որ նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր:

«Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերևա «սև շենքում»»,-գրել է թերթը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика