Մայրն ընդմիշտ կորցրեց իր երեխային սոցցանցերում այս սխալի պատճառով

entertrain.1in.am-ը գրում է․

Համացանցը և երեխաները ոչ միշտ են լավ համադրություն․․․

Շատ ծնողներ համացանցում հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները․․․

Բայց բացի հարազատներից և ծանոթներից՝ այդ լուսանկարները կարող են հանցագործներ տեսնել…

Սոցցանցերում երեխաների լոսանկարները հրապարակելու բոլոր վտանգների մասին կհայտնի EnterTrain-ը․․․

Հաճախ է լինում, որ քո երեխային հանդիսավոր միջոցառում է սպասվում, դու նրան պատրաստում ես և լուսանկարում: Լուսանկարը հրապարակում ես սոցցանցում․․․

Այդ իրավիճակում առաջին տհաճ երևույթը համացանցում հսկայական թվով հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց առկայությունն է, որոնք երեխաների լուսանկարներն օգտագործում են իրենց էրոտիկ երևակայությունները ցուցադրելու համար․․․

Նրանց գտնել և պատժել շատ դժվար է: Օր օրի համացանացում տարածում է գտնում թվային առևանգումը՝ սոցցանցերի էջերից երեխաների լուսանկարների գողություն և հետագայում դրանք որպես սեփական օգտագործում․․․

Օրինակ՝ Instagram-ում որիշների երեխաների լուսանկարները գողացողները ստեղծում են առանձին պրոֆիլներ դերային խաղերի մասնակցելու համար: Նրանց գտնել կարելի է #babyrp, #adoptionrp և #orphanrp հեշթեգներով․․․

Եթե բացես այս հղումները, կգտնես հիրասքանչ ժպտերես երեխաների հարյուր հազարավոր լուսանկարներ հորինված նկարագրություններով, թե նրանք քանի տարեկան են, ովքեր են նրանց մայրը, հայրը, ինչպես և որտեղ են նրանք խաղում, ինչ են սիրում, ինչ՝ ոչ այնքան․․․

Երբեմն հանցագործները ավելի հեռու են գնում: Նրանք պրոֆիլ են ստեղծում երեխայի անունից կամ նրա լուսանկարը դնում են տարբեր պորտալներում և մակագրում են սրտառուչ գրությամբ. «Ես դժբախտ որբ եմ: Երազում եմ ինձ համար սիրող ընտանիք գտնել»․․․

Այդ ժամանակ երեխայի լուսանկարի տակ հայտնվում են պոտենցիոլ որդեգրողների մեկնաբանությունները՝ նույնպիսի խաղացողների․․․

Իսկ երբ գտնվում են խոշոր գումարի դիմաց երեխային իրական որդեգրել ցանկացողներ, նրանք սկսում են հետևել: Դա անել շատ հեշտ է, քանի որ հաճախ ծնողները նշում են վայրը, որտեղ արվել է լուսանկարը կամ ինչ միջոցառման է երեխան պատրաստվում գնալ․․․

Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ մի անգամ կարող է պատահել, որ երեխայիդ փնտրես այգում կամ դպրոցում, բայց չգտնես…

Ինչպես խուսափել վտանգից

1. Աշխատիր երեխաների լուսանկարները չհրապարակել սոցցանցերում կամ դա նվազագույնի հասցրու: Հատկապես լուսանկարները, որոնցում երեխան մերկ է․․․

2. Սահմանափակիր օտար մարդկանց հասանելիությունը քո էջին և հատկապես լուսնակարներին: Դրանցով մտերիմներիդ հետ կիսվիր անձնական հաղորդագրություններում կամ մասնագիտացված պաշտպանված պորտալներում․․․

3. Եթե չես կարող հրաժարվել համացանցում երեխայի լոււսանկարները հրապարակելուց, գոնե դա խելամիտ արա: Լուսանկարի տակ երեխայի լրիվ անունը մի գրիր, մի նշիր այգին կամ դպրոցը, որտեղ նա հաճախում է կամ վայրերը, որտեղ նա հաճախ լինում է: Խուսափիր նրանից, ինչը կարող է մատնել երեխայի գտնվելու վայրը․․․

4. Լուսանկարների վրա թափանցիկ նիշեր դիր: Դրանք կարելի է ավելացնել ցանկացած ֆոտոխմբագրով կամ սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով․․․

5. Ընտանիքիդ անդամներին և ընկերներիդ խնդրիր հետևել այս կանոններին և քո երեխայի լուսանկարը չհրապարակել առանց քեզ հետ նախապես համաձայնեցնելու․․․

6. Մի հրապարակիր երեխայի լուսանկար, որը հետագայում նրան կարող է ամաչեցնել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика