Լիլիթ Հովհաննիսյանն իր միջոցներով է իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան համերգը. բացառիկ մանրամասներ երգչուհու մենահամերգից

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն  այս օրերին ակտիվ աշխատում է և պատրաստվում մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայանալիք մենահամերգին, որով կտրվի երգչուհու Dream World Tour-ի մեկնարկը։  Երևանյան համերգի տոմսերի արժեքը 4000-35000 դրամ է։

Երգչուհու աշխատանքային թիմը Լիլիթի մենահամերգի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին ու ներկայացրել, թե ինչ սպասումներով է Լիլիթը պատրաստվում այդ օրվան , ինչպես են ամուսնու հետ համատեղում նաև համերգի ռեժիսորական աշխատանքը, ի վերջո, ինչ է սպասվում մենահամերգին։

«Լիլիթ Հովհաննիսյան» ընկերության ներկայացուցիչ Սյուզաննա Խանզադյանը նկատեց, որ թեև այս շրջագայությունը և՛ Լիլիթի, և՛ իրենց բոլորի երազանքներից մեկն է, այնուամենայնիվ, շրջագայության անունն է «Երազ», ոչ թե երազանք կամ երազանքների շրջագայություն:

-Լիլիթի անունը հանդիսատեսին հայտնի դարձավ 13 տարի առաջ` 2006–ին։ Վերջին տարիներին նա համարվում է Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը։ Այս ընթացքում արտերկրում մենահամերգներ ունեցել է, սակայն Երևանում նրա առաջին մենահամերգն է։ Ինչո՞ւ միայն հիմա որոշեց ներկայանալ Երևանի իր հանդիսատեսին։

-Միջազգային չափանիշներին համապատասխան համերգ իրականացնելու համար շատ մեծ հնարավորություններ են անհրաժեշտ, ինչը չկար տարիներ առաջ: Փառք Աստծո, այսօր արդեն հնարավորություն կա իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան համերգ Լիլիթ Հովհաննիսյանի միջոցներով, առանց որևէ այլ կազմակերպության կամ անհատի ֆինանսական միջամտության: Եվ ահա, աշխատում ենք այդ ուղղությամբ:

Բացի այդ, պետք է ասեմ, որ Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուներն այնքան շատ նամակներ էին ուղղում մեզ՝ պահանջելով կազմակերպել Երևանում արտիստի մենահամերգը, որ այլևս հնարավոր չէր ուշացնել համերգը:

Մարտի 9-ի համերգը թեև փոքր-ինչ ուշացած, այնուամենայնիվ, շատ սպասված իրադարձություն է բոլորի՝ թե՛ Լիլիթ Հովհաննիսյանի, թե՛ նրա երկրպագուների համար:

-Ի՞նչ է սպասվում Լիլիթի երևանյան առաջին մենահամերգին։ Ինչո՞վ է առանձնանալու Լիլիթի «Երազ» մենահամերգը նրա` մինչև այս ունեցած մենահամերգներից։

-Լիլիթ Հովհաննիսյանը Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայությամբ հանդես կգա աշխարհի ավելի քան 70 քաղաքում: Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող և նախադեպը չունեցող համաշխարհային շրջագայության մեկնարկը կտրվի Երևանից: Այն առանձնանալու է այն առումով, որ ներառելու է բազում խոշոր երկրների քաղաքներ և հանրությանը ներկայացնելու է բացառիկ ու ինքնատիպ շոու ծրագիր:

Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում:

–Հայաստանի մարզերում մենահամերգներ ունենալու նպատակ կա՞։

-Չի բացառվում, որ հետագայում համերգներ լինեն նաև մարզերում, բայց այս պահին հստակ ծրագրեր չկան:

Որպես կանոննման համերգները շատ պատասխանատու են երգիչների համար։ Ի՞նչ սպասումներով էերգչուհին պատրաստվում համերգինարդյոք կա նաև հուզմունք ու լարվածություն։

-Լիլիթը շատ հուզված և ոգևորված է: Սա երգչուհու կարիերայի մինչև այս եղած իրադարձություններից ամենահավակնոտն ու բաղձալին է: Եվ արտիստը ջանք չի խնայել՝ հավուր պատշաճի պատրաստվելու համար:

Լիլիթն ու Վահրամը բավականին պահանջկոտ են աշխատանքային ռայդերի առումով։ Համերգիկազմակերպումն այս առումով որքանո՞վ է բարդ։

-Յուրաքանչյուր համերգի կազմակերպումը բավականին բարդ և պատասխանատու գործընթաց է, քանի որ այն ենթադրում է մաքսիմալ պատրաստվածություն: Լիլիթը և Վահրամը ոլորտի պրոֆեսիոնալներն են և նրանք էլ իրենց շրջապատել են պրոֆեսիոնալներով: Ցանկությունն այն է, որ ամեն ինչ իդեալական լինի: Հայ հանդիսատեսն ականատես լինի այնպիսի շոուի, որի նախադեպը մեր երկրում դեռ չի եղել:

Համերգի ռեժիսորները Լիլիթն ու Վահրամն են։ Կազմակերպչական ու ստեղծագործական մի շարքհարցերին ավելանում է բավականին ծավալուն աշխատանք։ Ինչպե՞ս են կարողանում համատեղել։

-Բնականաբար, մեծ դժվարությամբ, բայց նրանք ցանկանում են ամեն ինչ հավուր պատշաճի անել:

Արդյոք ամեն ինչ անձամբ անելու ձգտումը հակառակ ազդեցություն ունենալու վտանգի առաջ չիկանգնեցնում։

-Դատեք ինքներդ՝ նայելով Լիլիթի և Վահրամի ուժերով իրականացրած նախագծերը, համերգները, տեսահոլովակները: Լիլիթ Հովհաննիսյանի նախորդ համերգը, որը տեղի էր ունեցել Լոս Անջելեսում, բավականին մեծ ժողովրդականություն է վայելում, այն մինչև օրս ցուցադրում են լավագույն հեռուստաընկերություններով՝լավագույն ժամերին: Այդ համերգը նույնպես չի ունեցել ռեժիսոր, իրականացվել է Լիլիթի կողմից:

Հանդիսատեսն ինքը պետք է դատի՝ Լիլիթի կողմից իրականացվող ռեժիսորի, սցենարիստի, դիզայների աշխատանքներից երգչուհու նախագծերի որակը տուժե՞լ է, թե՞ հակառակը:

Ինչ վերաբերում է համերգի և տեսահոլովակների ռեժիսուրային` վերջերս հանդիպեցի կարծիքների, թե ինչքան վատ է, որ Լիլիթ Հովհաննիսյանը ոչ մի տեղ չի նշում իր տեսահոլովակների ռեժիսորի անունը, չի ցանկանում, որ իմանան, թե ով է արել այդ պրոֆեսիոնալ աշխատանքը: Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիների բոլոր աշխատանքների ռեժիսորը հենց Լիլիթն է: Տեսահոլովակների գաղափարները, հագուստը, սցենարը, դերասանների քասթինգը և բոլոր կազմակերպչական աշխատանքներն անում է հենց Լիլիթը:

Լիլիթի մենահամերգի մասին հայտնի դարձավ դեկտեմբերի վերջինսակայն մինչև այդ արդեն իսկ միշարք աշխատանքներ էին տարվել։ Որքա՞ն ժամանակ էինչ երգչուհին պատրաստվում է մարտի 9-ին։

-Մարտի 9-ին և առհասարակ շրջագայությանը Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է երկու տարուց ավելի: Շրջագայությանն ընդառաջ ծավալուն աշխատանք է տարվել ու հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք:

Հագուստի ոճով Լիլի՞թն է զբաղվելութե՞ աշխատելու է նաև ոճաբանների հետ։

-Դե, իհարկե, Լիլիթը, ինչպես միշտ, ներկայացնելու է իր հեղինակած զգեստները: Տարիներ շարունակ համերգների, տեսահոլովակների և մնացած բոլոր նախագծերի ժամանակ հենց Լիլիթն է զբաղվում և՛ իր, և՛ իր պարողների, և՛ այլ գործող անձանց լուքերով և հագուստների դիզայնով՝ սկզբից մինչև վերջ: Լիլիթը ոչ միայն այդ բոլոր զգեստների դիզայներն է, այլև հենց նրա ձեռքերն են մասնակցում այդ զգեստների ստեղծման ամբողջ գործընթացին: Այլ ոճաբանների, դիզայներների հետ Լիլիթը չի համագործակցում:

Լիլիթըորպես կանոններկայանում է շոուով։ Ովքե՞ր են երգչուհու հետ լինելու բեմում։Բեմադրությունները նույնպե՞ս Լիլիթն ու Վահրամն են արել։

-Լիլիթի հետ բեմում գտնվող երաժիշտների, պարողների և առհասարակ մարդկանց թիվն աննախադեպ է լինելու: Այդ մասին առավել մանրամասն կխոսենք ավելի ուշ:

Լիլիթի թողարկած պրոմո հոլովակը բավականին լայն քննարկվեց։ Ոմանք դրան հումորովվերաբերեցինոմանք նկատեցինոր իրեն չսիրող կնոջ կերպարը բավականին վատ էր ներկայացված ևընդգծված էրոր անկախ նրանիցթե ինչ են խոսումիրեն լսում են։ Այս մտքի հետ ոչ բոլորն ենհամաձայն։ Ի՞նչ կարծիք ունեն երգչուհին ու իր ամուսինը ծավալված քննարկումների և իրենչսիրողներին բացասական ֆոնով ներկայացնելու մեղադրանքի մասին։

-Դա պարզապես փոքրիկ հումորային գովազդային տեսահոլովակ է: Այն ուղղված չէ Լիլիթին չսիրողներին, ընդհակառակը: Դրանում ինչ-որ ենթատեքստեր փնտրել պետք չէ: Առհասարակ, Լիլիթ Հովհաննիսյանի աշխատանքներն արվում են միայն իրեն համակրողների համար, որոնց թիվը շատ մեծ է: Մեր մտքով անգամ չի անցնում հեղափոխել Լիլիթին չսիրողներին և նրանց ստիպել սիրել արտիստին: Լիլիթը պարզապես անում է այն, ինչ, իսկապես, շատ է սիրում:

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика