Տղամարդը հորը տարավ ծերանոց, սակայն երբ հետ եկավ տուն՝ որդին մի հարց տվեց…

Սիրենք և գնահատենք մեր ծնողներին, ինչպես որ նրանք են սիրել ու հոգ տարել մեր մասին, անենք ամեն հնարավոր բան նրանց օրը ուրախությամբ լցնելու համար, նրանք մեզ կյանք են տվել ու արել են անգամ անհնարինը մեզ համար, մեր կյանքում ամեն ինչի համար նրանց ենք պարտական, նրանք մեր կյանքի ամենալուսավոր կետն են:

 

Մի տղամարդ որոշեց, որ հայրը արդեն ծեր է և բեռ է դարձել իր համար, ու նրան տարավ ծերանոց:
Երեկոյան, երբ ընտանիքը հավաքվել էր ճաշի սեղանի շուրջ, նրա 5 տարեկան որդին հարցրեց.

— Հայրիկ, դու պապիկին ու՞ր ես տարել:

— Ծերանոց,

— պատասխանեց հայրը:

— Այնտեղ լավ կլինի՞ նրա համար:

— Դե, հավանաբար լավ կլինի, ծերերի տեղը ծերանոցն է

— անտարբեր պատասխանեց հայրը:

— Պապ, հասցեն ասա գրանցեմ, որ չմոռանամ:

— Որոշել ես նրան այցի գնա՞լ:

— Ոչ, հայրիկ, հասցեն պահեմ ինձ մոտ, որ երբ ծերանաս քեզ էլ տանեմ այնտեղ, չէ որ ասում ես ծերերի տեղը ծերանոցում է:

Որդու պատասխանից հոր մազերը «բիզ-բիզ» կանգնեցին:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Աղբյուր

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика