Շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիմատին գնել է Երևանի «Մարկո Պոլո» ռեստորանը

Շրջանառվող լուրերի համաձայն՝  ռուս հայտնի ռեփեր Տիմատին գնել է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրը: Վերջինս այն գնել է մոտ 5 միլիոն դոլարով և պատրաստվում է խոշոր ներդրում կատարել համալիրի ձևափոխման համար: Նշվում է նաև, որ ռեստորանային համալիրի տարածքում Տիմատին ցանկանում է կառուցել Երևանում նախադեպը չունեցող ակումբ:

Պարզելու համար լուրերը համապատախսանո՞ւմ են իրականությանը,թե ոչ, ArmDay.am-ը կապ հաստատեց  «Մարկո Պոլո» ռեստորանային համալիրի հետ,որտեղից նախ նշեցին, որ  իրենք չգիտեն այսդ մասին և հրաժարվեցին հեռախոսը փոխանցել տնօրինությանը:

Ի վերջո, ռեստորանի մենեջերը որոշեց պատասխանելու լիազորությունն իր վրա վերցնել:

«Մենք հստակ բան չենք կարող ասել այդ մասին. ոչ հերքում, ոչ հաստատում ենք»,-ասաց մենեջերը:

Մենեջերի հետ  ունեցած զրույցից կարելի  է ենթադրել, որ լուրերը համապատասխանում են իրականությանը:

Աղբյուր

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика