Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար) | GOOD TIME ARM

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում ահզանգում է այն մասին, որ թեկնածուներից մեկը դիմել է ստոր քայլի:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

 

Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա:

Այսպես, թեկնածու Կարեն Ստեփանյանի նախընտրական շտաբի կողմից տարածվում է քվեաթերթիկի ձևական օրինակ, որտեղ շատ թեկնածուների՝ այդ թվում նաև իմ համարը սխալ է նշված:

ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
ԻՄ ՀԱՄԱՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ 3-Ն Է, ԵՎ ՄԵՆՔ ՀՍՂԹԵԼՈՒ ԵՆՔ»,-գրել է նա:

 

Հիշեցնենք, ՀՀ մի շարք քաղաքներում, այդ թվում Էջմիածնում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը:

 

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика