Քոչարյանը խարակիրի է արել` ինքն իր դեմ գործելով. նրա վերադարձը քաղաքականություն բացառված է

«Այդտեղ որևէ լուրջ բան գոյություն չունի, ընդհակառակը` ես կասեի Քոչարյանը ասպարեզ է մտցվել առավել կարևոր խնդիրներից ուշադրություն շեղելու համար։ Քոչարյանը ավարտված մարդ է և այդ լոբբիստներին վարձելն էլ չեմ կարծում, որ կարող է որևէ ազդեցություն ունենալ ներքաղաքական պրոցեսների վրա», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բրիտանական լոբբիստներ վարձելու հանգամանքին, որոնք ինչպես արդեն հայտնի է նախկինում աշխատել են ռուս և ադրբեջանցի գործիչների համար։

Բանախոսը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանի համար մեծ քաղաքականություն վերադառնալը բացառված է։ «Կարծում եմ այստեղ մեթոդոլոգիական սխալ կա, այսինքն` Քոչարյանը խնդիր չունի հարձակվելու, որովհետև շատ թույլ է, բայց նա խնդիր ունի պաշտպանվելու, իսկ պաշտպանության ժամանակ ինչպես գիտենք` ցանկացած միջոց ընդունելի է։ Քոչարյանը խարակիրի է արել` ինքն իր դեմ գործելով», – ընդգծեց մեր զրուցակիցը։ Վերջինս համամիտ չէ այն տեսակետների հետ, թե այդ լոբբիստներին վարձելով` Քոչարյանը փորձում է հայցել Արևմուտքի աջակցությունը։ «Քոչարյանն անգամ Ռուսաստանի օգնությունը չի կարող ստանալ, ուր մնաց թե Արևմուտքի։ Հիմա նա միայն մեկ խնդիր ունի` ինչպե՞ս փրկել սեփական կաշին», – նկատեց Հայրապետյանը։

Աղբյուր

 

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика