Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հնարավորություն կտրվի հանքը շահագործելու. Վարչապետ | GOOD TIME ARM

Եթե պարզվի, որ Ամուլսարի շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հնարավորություն կտրվի հանքը շահագործելու. Վարչապետ

Մեր վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին։

«Հունիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, «Լիդիան Արմենիա» ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի փաստերի շուրջ կարողանանք ընդհանուր եզրակացության գալ, բայց, ցավոք, նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապորհով գնալ», — նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն։

«Ընդ որում, կարծում եմ, որ երկու հարցի  պատասխան պետք է ստանանք՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար և, ընդհանրապես, ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք չեզոք պատասխան չունենք», — նշեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, հնարավորություն կտրվի հանքը շահագործելու:

«Եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք», — ասաց Ն. Փաշինյանը։

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика