Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 13-ի ժամը 17։00-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում ատրճանակից կրակել և վնասել են նշված ուսումնական կենտրոնի պատուհանի ապակիները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գրիգորյանը նշված կենտրոնի տնօրենն է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com