Հեղափոխությունը «թանկացրել է» անշարժ գույքի գները. դրական սպասումները շարունակվում են | GOOD TIME ARM

Հեղափոխությունը «թանկացրել է» անշարժ գույքի գները. դրական սպասումները շարունակվում են

Հայաստանում հեղափոխությունից հետո անշարժ գույքի շուկայում որոշակի աշխուժացում է նկատվում: «Ակցեռն հոլդինգ»-ի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը այս հանգամանքը բացատրում է թավշյա հեղափոխության հետևանքներով:

«Ամենապոզիտիվ փոփոխությունն այն է, որ դրական սպասումների դաշտ է ձևավորվել, ինչը տալիս է որոշակի ակտիվություն. մարդկանց մեջ արթնացել է լավատեսությունը, և նրանք փորձում են իրենց ապագան կապել հայրենիքի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Բաղդասարյանը:

Մեր զրուցակիցը անշարժ գույքի շուկայում գների աճը պայմանավորեց մի շարք այլ գործոններով ևս՝ տուրիզմի աճ, բանկային համակարգում տեղի ունեցած փոփոխություններ, սփյուռքահայերի ներհոսք:

Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ իրենց կանխատեսմամբ՝ 2019 թվականին անշարժ գույքի շուկայում հնարավոր է լինի մինչև 10-15 տոկոսի աճ, եթե, իհարկե, պահպանվեն և շարունակական լինեն սկսված հարկային, մաքսային և այլ բարեփոխումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր

 

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика